Статуэтка Мовсес Хоренаци
|
Material
Литьевой мрамор
|
|
Цвет
Бронза
|
|
Высота
26 см.
|
|
Вес
1.44 кг.
|
Статуэтка Мовсес Хоренаци
Մովսես Խորենացի (410-490 թթ.) - գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր, Մեսրոպ Մաշտոցի աշակերտն էր։ Վաղարշապատի դպրոցում սովորել է հունարեն, ասորերեն և միջին պարսկերեն։ Կրթությունը շարունակելու նպատակ գնում է Եդեսիա, ապա Ալեքսանդրիա, որտեղ ծանոթանում է նեոպլատոնիզմի փիլիսոփայությանը։ Նրա "Հայոց պատմությունը" հայ ժողովրդի պատմության առաջին համակարգված շարադրանքն է, որում օգտագործվել են ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան (ասորական, հունական, պարսկական և այլն) աղբյուրներ։
Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր․ «Հայոց մեծերի ծննդաբանությունը», «Միջին պատմություն մեր նախնիների», «Մեր հայրենիքի պատմության ավարտը»։ Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին։ Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծ, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։ «Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439 թ.) ու Մեսրոպի վախճանը։
Մովսես Խորենացու շարադրանքը արժեքավոր տվյալներ է պարունակում Հայաստանի և հարակից պետությունների պատմության, նրանց ներքին կյանքի և արտաքին քաղաքականության, մշակույթի և կրոնի վերաբերյալ:
